Ավանդական նախատոնական CASHBACK` Կոնվերս բանկից
Կոնվերս Բանկը՝ Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հայտարարում է ավանդական Cashback ակցիայի մեկնարկի մասին:
«Կոնվերս Բանկը, հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով, նախատոնական Cashback ակցիա է իրականացնում յուրաքանչյուր տարի՝ Բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորության ընձեռելով:Դեկտեմբերի 29-ին և 30-ին, կատարելով ամանորյա անկանխիկ գնումներ Բանկի գործընկեր խանութներում և վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի/ գործարքների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ: Ակցիան չի գործի առցանց գնումների դեպքում»,-նշում են Բանկից:
Բանկի գործընկերների ցանցում ընդգրկված են սպասարկման և ծառայությունների ոլորտի՝ այդ թվում հագուստի, կոշիկի, օծանելիքի, քաղցրավենիքի, մեծ պահանջարկ վայելող բրենդային խանութներ ու վաճառակետեր:
Միաժամանակ, այս Cashback ակցիայով Կոնվերս Բանկում մեկնարկում են Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները:
«2018թ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Բանկը իր նոր և գործող հաճախորդներին կներկայանա տարբեր նոր շահավետ ակցիաներով և պրոդուկտներով, ինչպես նաև լոյալության ու սոցիալական պատասխանատվության ծրագրերով ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»,- նշում են Բանկից:
Մանրամասները և գործընկերների ցանկը այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի
- «Կոնվերս բանկ»-ից հափշտակված 200 հազար դոլարը չի հայտնաբերվել. «Ժողովուրդ»
- Կոնվերս Բանկից խոշոր չափի գումար հափշտակելու մեջ կասկածվողին գտել են
- Կոնվերս բանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք օէմէքս Արմենիայում