«Ռուսատոմ Սերվիս»-ը Հայկական ատոմային էլեկտրակայանը հարստացրել է նոր սարքավորումներով:
Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքների շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ-ն ավարտել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի երկրորդ բլոկի տրանսֆորմատորի առաքումը: Տրանսֆորմատորները մատակարարվում են սպառված ռեսուրսների փոխարինման համար:
Նրանք նախատեսված են մուտքի լարումը բարձրացնելու և էլեկտրական էներգիան տուրբոգեներատորի աշխատանքի ժամանակ էներգահամակարգին փոխանցելու համար: Բացի այդ, տրանսֆորմատորներն անհրաժեշտ են տուրբոգեներատորների կանգնեցման ընթացքում էներգահամակարգից ՀԱԷԿ սեփական կարիքների տրանսֆորմատորների սնուցման համար:
Սարքավորումը պատրաստել է «Запорожтрансформатор» մասնավոր բաժնետիրական ընկերությունը՝ ԱՊՀ և Եվրոպայի խոշորագույն կազմակերպությունը, որ մասնագիտացած է նավթային տրանսֆորմատորների և էլեկտրական ռեակտորների արտադրության մեջ:
Արտադրող-գործարանից տեղափոխումը կատարվել է մի քանի փուլով, նախապես՝ ցամաքային ճանապարհով՝ մինչև Ուկրաինայի «Չերնոմորսկ» նավահանգիստ, ապա ծովով՝ մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ, այնտեղից դարձյալ ցամաքային ճանապարհով մինչև ՀԱԷԿ հրապարակ:
Ավելի վաղ՝ դեկտեմբերին, այդ կայարան արդեն բերվել էր երկու տուրբոգեներատորներից առաջինը և բլոկային տրանսֆորմատորը:
Տեղեկություններ՝
2014-ի դեկտեմբերին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը: 2015-ի փետրվարին ստորագրվեց ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը: 2015 թվականի հունիսին «Ռուսատոմ սերվիս»-ի և «ՀԱԷԿ»-ի միջև պայմանագիր է ստորագրվել աշխատանքների երկարաձգման, առաքումների և այլ ծառայությունների վերաբերյալ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան