Վրաստանի համար դրական է, որ Հայաստանը թևակոխում է ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր հարթություն. վրացագետ
Վրաստանի համար, իհարկե, դրական է, որ Հայաստանը թևակոխում է Եվրամիության հետ հարաբերությունների նոր հարթություն։ Մյուս կողմից, սակայն, սա կարող է խանդի առարկա հանդիսանալ այդ երկրի համար։ Պատճառն այն է, որ տարածաշրջանում մինչ այժմ Վրաստանն էր հանդիսանում եվրաինտեգրման ուղղություն որդեգրած հիմանական կենտրոնը։ Հիմա նման գործառույթ, թեկուզ ոչ մեծ ծավալներով, կարող է իրականացնել նաև Հայաստանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը։
«Ես անձամբ կողմ եմ այն տեսակետին, որ երկկողմ գործակցության հարթությունում Հայաստանին ու Վրաստանին հետայսու ավելի հեշտ կլինի հանդուրժողականություն սերմանել։ Նույն Վրաստանը երկար տարիներ եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականություն է իրականացնում, և Թբիլիսիի համար շատ ավելի հեշտ կլինի համագործակցել այն հարևանի հետ, որն ինչ-որ չափով նմանօրինակ քաղաքականություն է որդեգրել։ Այդպես կողմերը նույն բանի մասին կարող են նույն լեզվով խոսել»,- նկատեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հայ-վրացական տնտեսական հարաբերություններին՝ Ալիկ Էրոյանցը տեսակետ հայտնեց, որ փոխգործակցության խորացմանը կարող է նպաստել ենթակառուցվածքների զարգացումը։
«Առանց ենթակառուցվածքների զարգացման, թերևս, շատ դժվար կլինի տնտեսական առաջընթաց ակնկալել։ Հեռանկարային է հատկապես Վրաստանի վարչապետի Ռոկիի թունելի բացվելու հավանականության մասին հյատարարությունը։ Իհարկե, հայտարարությունը ժամանակից շուտ է արված, քանի որ Ռուաստանի հետ համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ։
Այդուհանդերձ, սա ակնարկ է առ այն, որ Հայաստանը հետագայում հնարավորություն կունենա օգտվելու այդ տարանցիկ ուղուց։ Այլընտրանքային ուղիների գործարկումը միանշանակորեն դրական կարող է ազդել տնտեսական ոլորտտում առաջընթաց գրանցելու տեսանկյունից»,- ամփոփեց վրացագետը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու Վրաստանը կարող են հասնել մեծ նվաճումների. ԱԺ պատգամավոր
- Վրաստանի խորհրդարանը պատրաստ է Հայաստանի հետ շարունակել զարգացնել սերտ համագործակցություն. Իրակլի Կոբախիձե
- Սերժ Սարգսյանը հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ
- Սերժ Սարգսյանն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
- Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ. ՀՀ նախագահ
- Սերժ Սարգսյան. Օրակարգում է համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը
- Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան