Քաղաքագետ. Վարչապետի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ունի լուրջ հեղինակություն,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Նա հավանական է համարում, որ 2018 թվականին հենց Սերժ Սարգսյանը ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը: Հավանականությունը Վարդանյանը գնահատում է ոչ 100 տոկոսանոց, բայց՝ «ամենահավանական տարբերակը»:
«Համակարգն ինքնին այլընտրանք չի թողնում այն մարդուն, որն ավարտում է իր պաշտոնավարումը և պետք է գտնի տարբերակ՝ պահպանելու ռեսուրսները, հատկապես հաշվի առնելով այն հանգմանքը, որ Սարգսյանը գրեթե միշտ եղել է բարձր պաշտոնների և ունեցել լուրջ լծակներ: Նա եղել է սուպեր նախարար, այդպես էին ասում ժամանակին»,-ասաց Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները կխնդրեն Սարգսյանին ստանձնել վարչապետի պաշտոնը, իսկ նա էլ կընդառաջի նրանց խնդրանքին: Սա է, ըստ Վարդանյանի, հնարավոր սցենարը:
«Սարգսյանի թիմակիցները միշտ են խոսել, որ նա ընտանիքի հայրն է, մեր երկրի անվտանգության պաշտպանն է, իսկ ո ՞ վ կարող է ավելի արդյունավետ կերպով դա անել: Իհարկե, կարող են լինել նաև ֆորս մաժորներ»,-ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ այս պահին ակտիվ կերպով ընթանում է ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Քաղաքագետը ենթադրում է որ այդքան սպասված ապրիլին Կարեն Կարապետյանն էլ կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին