Կարասին. ՌԴ-ն ողջունում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացումը
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտության կարգավորմանը ու նշել, որ Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում` նախարարների առաջիկա հանդիպումը ու շահագրգռված է դրա արդյունավետությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Անդրադառնալով հունվարի երկրորդ կեսին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայանալիք հանդիպմանը և հարցին՝ թե ի՞նչ ակնկալիքներ ունի Մոսկվան այդ հանդիպումից։
Ինչպիսի՞ հարցեր են դրված օրակարգում և արդյո՞ք հնարավոր է որևէ բեկումային համաձայնագրերի ձեռքբերում, Կարասինը պատասխանել է. «2017թ հոկտեմբերին երկարատև դադարից հետո Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոնորդությամբ կայացավ հայ-ադրբեջանական գագաթաժողով, որը նվիրված էր ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցային գործընթացը և հակամարտող կողմերի շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։
Այս առնչությամբ համանախագահներն այս տարվա նոյեմբերին առանձին խորհրդակցություններ անցկացրեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերին՝ Վիեննայում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, կազմակերպեցին վերջիններիս հանդիպումը։
Քննարկվել են կարգավորման վերաբերյալ կարևոր հարցեր, որի շուրջ կոնսենսուս դեռ ձեռք չի բերվել։ Բացի այդ ուսումնասիրվել է հնարավոր գործողությունները, որոնք կխթանեն հակամարտության գոտում իրավիճակի դեէսկալացիայի։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ կապված կողմերին ներկայացվել են հատուկ առաջարկություններ: Նախարարները համաձայնվել են 2018թ հունվարին՝ միջնորդների եռակի մասնակցությամբ, շարունակել բանակցությունները այս և ԼՂ վերաբերյալ այլ հարցերի շուրջ»։
Կարասինը նշել է, որ ՌԴ-ն ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, այդ թվում` նախարարների առաջիկա հանդիպումը ու շահագրգռված է դրա արդյունավետությամբ:
«Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի` ներկա զարգացումներիվ ելնելով փոխզիջումների որոնման ձգտումը: Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ միասին շարունակելու ենք միջնորդական օգնություն ցուցաբերել ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս տարվա դեկտեմբերի սկզբին Վիեննայում ԵԱՀԿ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ. երեք երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ակնհայտորեն դրսևորվեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միասնական դիրքորոշումն այս հարցի շուրջ»,-հավելել է վերջինս։