Արցախի Իշխանաձոր համայնքում կառուցվում է 17 առանձնատուն
«Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Իշխանաձորում կառուցվում է 17 առանձնատուն, որոնք տրվելու են համայնքի բազմազավակ, երիտասարդ ընտանիքներին և վերաբնակիչներին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը: Նրա խոսքով՝ արդեն կառուցված են առանձնատների պատերը և կատարվում են տանիքի տեղադրման աշխատանքներ:
Շշրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարը հավաստել է, որ առանձնատները շահագործման կհանձնվեն 2018 թվականի գարնանը:
«Գալիք տարվա ընթացքում նախատեսում ենք սկսել ևս 33 առանձնատան կառուցման աշխատանքներ: Դրանք նույնպես տրամադրվելու են համայնքի՝ բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին»,-ավելացրել է Դ. Դավթյանը:
Նա նաև նշել է, որ ԱՀ կառավարության և Արցախի ազգային վիճակախաղի համաֆինանսավորմամբ վերջին 3 տարիների ընթացքում Իշխանաձորում արդեն կառուցվել է 16 առանձնատուն և մեկ հարկանի 8 բնակարանանոց շենք. այնտեղ արդեն մարդիկ են բնակվում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Կարմիր շուկա համայնքը բազմաբնակարան շենքերով նոր թաղամաս կունենա
- ՊԲ սպայական ընտանիքների համար Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում
- Մարտունիում սպայական նոր թաղամաս Է բացվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում