ՀՀ նախագահը Արմեն Բադեյանին սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Լյովիկի Բադեյանին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության տնօրեն Արմեն Լյովիկի ԲԱԴԵՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում