2018 թ. Աշխարհի գավաթի խաղերի օրերին Վոլգոգրադում ավիատոմսերի գներն աճել են 5 անգամ
Այն քաղաքներում, որտեղ 2018 թվականին պետք է անցկացվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ավիատոմսերի գներն առնվազն երկու անգամ աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով РБК-ին:
Գների ամենաբարձր աճը գրանցվել է Վոլգոգրադի ավիատոմսերի համար: Թռիչքի արժեքը ավելի քան հինգ անգամ ավելացել է՝ այդ սեզոնում մշտապես վաճառվող տոմսերի համեմատ:
Նշենք, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը խաղերը տեղի կունենան ՌԴ 11 քաղաքում: