Արագ շախմատի ԱԱ. Լևոն Արոնյանը ձախողել է մեկնարկը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր-Ռիադում մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Երեկ տղամարդկանց պայքարում խաղացվել էարագ շախմատի 15 տուրից հինգը: Մեկնարկել է 134 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հինգ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներն ունեն հետևյալ արդյունքները.
Սերգեյ Մովսեսյան՝ 3.5 միավոր (25-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան՝ 3-ական (40, 41), Լևոն Արոնյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան՝ 2.5-ական (66, 77, 79):
Առաջատարներն են՝ Վլադիմիր Ֆեդոսեևը (ՌԴ) և Բաադուր Ջոբավան (Վրաստան)՝ 4.5-ական միավոր:
Կանանց պայքարում հայտավորվել է 100 շախմատիստ, այդ թվում Հայաստանի չորս ներկայացուցիչ:
Էլինա Դանիելյան՝ 3.5 միավոր (18-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 2.5 (54), Մարիա Գևորգյան, Լիլիթ Գալոյան՝ 2-ական (69, 82):
Առաջատարը Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյունն է՝ 5 միավոր: ևս ութ շախմատիստուհի ունի 4-ական միավոր:
Դեկտեմբերի 27-ին կկայանան 6-10-րդ տուրերը, իսկ եզրափակիչ հինգ տուրը կանցկացվի դեկտեմբերի 28-ին: