Կարեն Կարապետյան. Վարչապետի պաշտոնի շուրջ ստեղծված անորոշ վիճակը բացասաբար է ազդում բիզնեսի վրա
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանին: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հարցազրույցի ընթացքում անդրադարձել է վարչապետի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակին:
Հարց- Պրն վարչապետ, մեր հասարակությունը շատ անձնավորված է, անձերով շատ բան է պայմանավորված։ Սակայն ապրիլին մնացել է մի քանի ամիս, և դեռ պարզ չէ՝ ով է լինելու ՀՀ վարչապետ, ով՝ նախագահ…
Պատասխան– Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ այդ հարցին չեմ պատասխանելու։ Բայց մի անգամ էլ ասեմ, և այս թեման փակենք։ Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի։
Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային։
Հարց – Ես չեմ հարցնում՝ Դուք ի՞նչ պաշտոն եք ստանձնելու ապրիլի 9-ից հետո։ Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ այս անորոշ վիճակը բացասաբար չի՞ ազդում բիզնեսի և տնտեսության վրա։
Պատասխան– Ցավոք սրտի, այդպես է։ Պետք է ընդունենք, որ այդպես է, և քայլ առ քայլ ձևավորելով իշխանություն, պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն։ Իսկ մոտեցումը՝ «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է։
Հարցազրույցն ամբողջությամբ հասանել է այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովը՝ ապագա վարչապետի մասին. 2018 թվականը կգա, բարին հետը
- Քաղաքագետ. Վարչապետի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին