Ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը
Գրողների միության շենքում ընթացող համագումարում Ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 57, դեմ՝ 1 մարդ:
Բացի Սեյրանյանից ևս մեկ թեկնածու կար, ինքանառաջդրվել էր ԵՊՀ ասպիրանտ, Ժուռնալիստների միության անդամ Հարություն Ծատրյանը, ով իր ներկայացմամբ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում:
Քվեարկության արդյունքները հրապարակվելուց հետո միության նորընտիր նախագահը ներկայացրեց իր ծրագրային դրույթները, թե ինչպես է պատկերացնում միության հետագա գործունեությունն ու ապագան:
Ժուռնալիստների միության ապագա գործունեության իր տեսլականը ներկայացրեց նաև նախագահի թեկնածու ինքնաառաջադրված, ԵՊՀ դասախոս-ասպիրանտ Հարություն Ծատրյանը:
Նա նշեց, որ երեք տարի առաջ անդամագրվելով Ժուռնալիստների միությանը՝ ինքը չէր պատկերացնում, որ այս կառույցում չի կարող ինքնակրթվել:
Հարություն Ծատրյանն ընդգծեց, որ ինքը ծրագրային դրույթներ չի կարող առաջադրել, քանի որ այդպիսիք չունի, առաջադրվելէ ինքնաբուխ՝ համագումարի ընթացքում:
«Իրականում կանոնակարգը թույլ չի տալիս, որ ես Ժուռնալիստների միության նախագահի թեկնածու լինեմ, որովհետև ունեմ միության՝ ընդամենը երեք տարվա անդամություն»,- ասաց ինքնաառաջադրված թեկնածուն՝ հավելելով, որ Ժուռնալիստների միության ապագան տեսնում է միջազգային թրեյնինգների, լրագրողական քննարկումների շրջանակներևում:
Առաջադրվելու իրավունք չունենալու, սակայն ինքնառաջադրման մասին բարձրաձայնելու երիտասարդի արարքը դահլիճում նստածներից ոմանք կազուս որակեցին:
Այս պահին ընթանում է վարչության կազմի ընտրությունը:
Հիշեցնենք, որ Ս. Սեյրանյանին իրենց աջակցությունն էին հայտնել լրագրության ոլորտի 45 ներկայացուցիչներ:
«Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, և առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները և շահերը»,-տարածած հայտարարության մեջ նշել էին նրանք:
Հարակից հրապարակումներ`
- Ժուռնալիստների միության համագումարն ընթանում է բավականին լարված մթնոլորտում
- Աստղիկ Գևորգյան. Ում համագումարը կընտրի, նրան էլ կշնորհավորեմ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում