Կ. Կարապետյանը առաջարկում է «լավ վայելել» նորտարյան վերջին երկար արձակուրդը
Կառավարության 2017 թվականի վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ներկայացրեց 2018-ի հունվարի անելիքները:
«Լավ Նոր տարի դիմավորեք, հանգստացեք: Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն է, շնորհակալություն համատեղ աշխատանքի համար: Հունվարի առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու ենք, հանրությանը ներկայացելու ենք, թե ինչ ենք արել, հաջորդ 15 օրերին բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսելու ենք 2018 թվականի անելիքները: Հատկապես, որ Նոր տարվա վերջին երկար արձակուրդն է՝ առաջարկում եմ լավ վայելեք: 2019 թվականին հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի, վստահ եմ, որ բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»,- ասաց վարչապետը:
Կառավարության անդամների արձագանքները չլսելուց հետո՝ վարչապետը կատակելով ավելացրեց. «Ոնց որ այդքան էլ ուրախ չեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան