2018-ին ռեժիմն ավելի խիստ և ուժեղ է լինելու, լավ հանգստացեք. Կարեն Կարապետյան
2018 թվականի կառավարության գործունեության ռեժիմն ավելի խիստ է լինելու: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Օրակարգը սպառվեց, այսօր ռեկորդ ենք գրանցել: 71 հարցից 34-ը զեկուցվող էր, կառավարության ամենաերկար նիստերից մեկն էր: Երկու եզրակացություն՝ կամ իրականում հոգնել ենք, կամ ընդհանրապես չենք հոգնել, ո՞րն է՝ չգիտեմ: Բոլորիդ Նոր տարին շնորհավոր, լավ տարի եմ ցանկանում, ռեժիմն ավելի խիստ և ուժեղ է լինելու, լավ հանգստացեք, վայելեք, շնորհակալություն»,- նշեց վարչապետը: