Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը Պուտինը ահաբեկչություն է որակել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը որակել է ահաբեկչություն:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, վերջին տվյալներով սուպերմարկետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 13 մարդ: Նրանցից հինգը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվածներից 5-ի վիճակը միջին ծանրության է, երեքինը՝ բավարար:
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել պայթուցիկ սարքը, որի հզորությունը գնահատվում է 200 գրամ տրոտիլին համարժեք:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում