ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է 2017 թ. վերջին ակցիան՝ ոսկու գրավադրմամբ վարկերի մասով
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017 թ. վերջին ակցիան ոսկու գրավով վարկերի մասով: Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ակցիայի շրջանակներում, որը գործելու է մինչև 31.01.2018թ., հաճախորդները կստանան հնարավորություն ձևակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.
• Տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով վարկերի դեպքում 2%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում`1%;
• Վարկի գումարը՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով;
• Վարկի ժամկետ՝ մինչև 90 օր;
• Վարկի տրամադրման դիմաց միանվագ միջնորդավճար՝ վարկի գումարի առավելագույնը 4%-ի չափով:
«Շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկերի ձևակերպման համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ։ Վարկի ձևակերպումն իրականացվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:
Ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ –Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով»,- հայտնում են Բանկից։