Պատմության թանգարանը հայտարարում է իր ձեռքբերումների մասին
Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական հավաքածուները 2017 թ. համալրվել են 300 միավորով։ Թանգարանից մանրամասնում են, դրանք հիմնականում նվիրատվություններ են:
«Սրանց մեջ առանձնակի հիշատակության է արժանի Սերոժ Ավագյանի հավաքածուն, որ պարունակում է 243 դրամ: Ք.ա. IV դարից մինչև XVIII դար թվագրվող ոսկյա, արծաթյա և պղնձյա այդ դրամների մեջ են Ալեքսանդր Մակեդոնացուց սկսած, տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Բակտրիայի, Պարթևաստանի, Հռոմեական կայսրության, Հայաստանի, Բյուզանդիայի, Կիլիկյան հայկական թագավորության նշանավոր տիրակալների դրամական թողարկումները»,-ասված է թանգարանի ֆեյսբուքյան էջում:
Գնումներով ձեռք բերված 45 պղնձե դրամների խումբը բաղկացած է X դ. վերջի – XI դ. բյուզանդական ֆոլիսներից և XI - XIII դդ. մահմեդական դրամներից։ Անիից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Երերույքի տաճարի մերձակայքում գտնված այս դրամները` իրենց կազմով և ժամանակով, լիովին համահունչ են Անիի պեղումներից հայտնաբերված դրամագիտական նյութի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Աստվածամայրը հայկական պատկերաքանդակներում» ցուցահանդես
- Հայաստանի Պատմության թանգարանի այցելուները շատացել են
- Հայաստանի պատմության թանգարանը համալրվել է 5600 ցուցանմուշով