Փորձում են դյուրացնել սպանդանոցներ-տնտեսվարողներ գործընթացը
ՀՀ-ում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների կանոկարգմամբ պայմանավորված՝ կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տնտեսվարողներին, եթե նախապես չգիտեն իրացնողին կամ իրացման ենթակա քանակությունը, յուրաքանչյուր խմբաքանակի համար սպանդանոցից ստանալ ձև N 5 անասնաբուժական վկայականը, որտեղ հստակ նշված է սպանդի ենթարկված մթերքի կամ հումքի տվյալ խմբաքանակը:
Այնուհետև իրացման կետերում հանձնման ժամանակ մատակարարի կողմից կլրացվի ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակը և կտրամադրվի իրացման կետին՝ նշելով յուրաքանչյուր կետին հանձնվող քանակությունը: Միաժամանակ պետական վերահսկողության արդյունքում ձև N 5 անասնաբուժական վկայականի պիտակների տրամադրման միջոցով հնարավոր կլինի ապահովել սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման մթերքի կամ հունքի յուրաքանչյուր խմբաքանակի հետագծելիությունը:
Այն կնպաստի հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների դյուրացմանը, հետագծելիությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան