Հասարակություն 19:30 28/12/2017 Հայաստան

Վարչապետը պոպուլիզմի դասեր է տալիս ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Կառավարությունից: 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:

«Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել:

Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:

Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:

Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:

Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:

Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ու հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների և պետական գերատեսչությունների մամուլի պատասխանատուների Կարեն Կարապետյանը խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:30
Ազնավուրի առաջին բեմական զգեստը ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում
Բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
14:59
Հայրենիքից զրկված լինելով՝ արցախցիները մեզ կամք են սովորեցնում և հաղթանակի տեսիլք փոխանցում. Բագրատ Սրբազան
«Սեպտեմբերի 19-ը մեր մեծագույն ողբերգություններից մեկն է, որովհետև պետության գոյության պայմաններում դու պետություն ու հայրենիք ես...
Աղբյուր` Panorama.am
14:35
ԵԽ-ն անդրադարձել է Արսեն Խառատյանի՝ Վրաստան մուտքի արգելքին
Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն անդրադարձել է բելառուս ու հայ լրագրողներ Անդրեյ Միալեշկայի ուԱրսեն Խառատյանի՝ Վրաստան մուտք...
Աղբյուր` Panorama.am
14:32
Սուրենյանց. Փաշինյանը գիժ չի, Փաշինյանը խելագար չի
Մի արկածախնդրության պատմություն
Աղբյուր` Panorama.am
14:22
Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որպեսզի իրենք այստեղ ունենային մի քանի հազար ավել ցուցարար. Գևորգ Պապոյան
«Երկրորդ և երրորդ նախագահների թիմերն իշխանությունների վրա ճնշում էին գործադրում, թե ինչու ամեն ինչ չեք անում որպեսզի ԼՂ ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մեկ օր տևած պատերազմում զnհվել է 235 հոգի, նրանցից 54-ը հnւղարկավորվել է Արցախում, որոնց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի
Ասկերանի «Բերդ» թերթը հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողության ժամանակ զոհված Արսենի լուսանկարն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
13:39
Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան
«Հայաստանի թրքահպատակ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպան գործողություններն Արցախում, ամեն ինչ...
Աղբյուր` Panorama.am
13:34
Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան
«Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում»,- կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լյովա Բարոյան. Տեղից ելնողը դարձել է ուսուցչին սովորեցնող
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի մաթեմատիկայի կենսաթոշակառու ուսուցիչ Լյովա Բարոյանը գրում է. «Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Բագրատ Սրբազան
«Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կառավարությունը հերթական 4.6 մլրդ դրամը հատկացրեց 97,7 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար
«Նախագծով նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից 4 մլրդ 618 մլն դրամ հատկացնել ճանապարհների միջին նորոգման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
13:07
Արցախի ժողովուրդն ունի վերադարձի անվիճելի իրավունք, որն անհրաժեշտ է ՀՀ և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման առաջին տարելիցի կապակցությամբ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարություն է տարածել
Աղբյուր` Panorama.am
13:03
«Նոա» - «Մլադա Բոլեսլավ» խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոան» հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Սարավանում մեքենաներ են բախվել. Կան հոսպիտալացվածներ
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 10։02-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղից...
Աղբյուր` Panorama.am
12:40
Ռուբեն Մելիքյան. Ինձ թվում է՝ մենք այլ Մալյան ենք տեսնելու
«Ճիշտ է՝ Նարեկ Մալյանը ոչ թե ազատազրկվածի, այլ կալանավորվածի կարգավիճակով է, բայց շատ հազվադեպ բան է տեղի ունեցել։ Անձը  մեկ տարի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան
Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ աշնանը Սրբազան շարժումը  սկսելու է գործողությունների նոր փուլ։ Փորձագիտական գնահատականներով շարժումն...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ավելի լավ է այսպիսի ռիսկ առաջացնենք, քան ռիսկ, որ մարդիկ զոհվեն, որը ոչ ոք չի կարող կոմպենսացնել. Փաշինյան
«Վտանգավոր օբյեկտ է, ասում ենք՝ ձեռք չտաս կպայթի։ Ինքը գնում՝ դատարան է դիմում, վերջինս վարույթ է ընդունում, ասում է պետք է քննարկենք։...
Աղբյուր` Panorama.am
12:05
Սեպտեմբերի 19-ը պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, համախմբվելու օր. Արցախի թեմի առաջնորդ
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների տարելիցի առիթով
Աղբյուր` Panorama.am
11:33
Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր
Երգչուհի Սիրուշոն, որ բարձր ջերմությամբ օրեր առաջ ելույթ էր ունեցել փառատոներից մեկի ժամանակ, գրում է. «Իմ բարձր ջերմությունն ու հազը,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Սnւտ են ասում այն գործիչները, թե հնարավոր էր մնալ Արցախում և ապրել. Մետաքսե Հակոբյան
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում իրականում ցեղասպանnւթյուն էր ու դա պլանավորած ցեղասպանnւթյուն էր։
Աղբյուր` Panorama.am
11:29
Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրին
Նախագծով նախատեսվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրից չօգտագործված 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մալյան. Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, այս իշխանությանը հեռացնելու ռեալ դուռ է բացվելու մեկ ամսվա ընթացքում
«Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում ու մասնավորապես մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ, վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
11:09
Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն
«Իմ ձերբակալության օրը Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս... չգիտեմ, զգացողություն է, որ ես նոր եմ ապրում այդ կորստի ցավը»,-...
Աղբյուր` Panorama.am
11:02
Սեպտեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
«Հայաստանի ղեկավարությունը որևէ քայլ չի անում գերիներին վերադարձնելու համար, անում է  հակառակ քայլը, որպեսզի գերիները երբևէ,...
Աղբյուր` Panorama.am
10:55
Մամիկոն Ասլանյան. Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ տևական ժամանակ եղել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի խցակիցը Վարդաշեն ՔԿՀ-ում, այսօր եկել էր...
Աղբյուր` Panorama.am
10:38
Նարեկ Մալյանն ազատության մեջ է
Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այսօր դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։...
Աղբյուր` Panorama.am
10:31
Դատախազություն. Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով
Գլխավոր դատախազությունը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակում, ըստ որի՝ ««Սերժ Սարգսյանի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նարեկ Մալյանն ազատության մեջ է
10:52 19/09/2024

Նարեկ Մալյանն ազատության մեջ է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}