Թևան Պողոսյան. «Այն, ինչի կարողացանք հասնել, առաջընթաց էր՝ 2016-ի համեմատ». «168 Ժամ»
Անցնող տարվա ամենագլխավոր իրադարձությունը նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ նոր պայմանագիրն է։ Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ ամփոփելով 2017 թվականը։
«Ինչպես միշտ ասել էի և հավատում ու գիտակցում էի, որ նոյեմբերի 24-ին համաձայնագիրը, այսպես թե այնպես, ստորագրվելու է։ Ինձ համար գլխավորն է, որ 2018-ին մենք կարողանանք որակական իմաստով դրա իրագործումն իրականացնենք, այլ ոչ թե նախկինների նման մտածենք, որ կարող ենք մատների արանքով նայել բարեփոխումներին։ Եթե դա անենք, ուրեմն շատ լավ կլինի։ Այս տարին՝ այդքանը, հատուկ շատ այլ բան չկա նշելու:
Բոլոր այն զարգացումները, որ տեղի էին ունենում, միգուցե կարելի էր ավելի արագ տեմպեր ցանկանալ, միգուցե կարելի էր՝ ավելի որակական բարեփոխումներ միանգամից տեղի ունենային, բայց, այնուամենայնիվ, այն, ինչի կարողացանք հասնել, առաջընթաց էր՝ 2016-ի համեմատ։ Հիմա փորձենք 2018-ին ավելի արագ տեմպերը տանենք, ավելի արագ որակական զարգացումներ ունենանք այն իմաստով, որ մեր անվտանգությունը լինի անսասան, և մեր բանակցողները կարողանան ավելի պինդ մեջքով մեկնեն բանակցությունների որևէ մի տեղ, որ լինի»,- նշեց նախկին պատգամավորը»,-նշել է Պողոսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: