Տեղի է ունեցել Երևանի 2800-ամյակի միջոցառումները կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:
Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ պետական մարմինների միջև ակտիվ համագործակցությունը՝ համակարգման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար և հանձնարարել գերատեսչությունների ղեկավարներին՝ ըստ իրենց ոլորտների միջոցառումների մասով առաջարկությունների առկայության դեպքում սեղմ ժամկետում դրանք ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան