Beeline-ը նվազեցրել է «Ռեմիքս›› և «ՍուպերՄիքս» սակագնային պլաններից անցում կատարելու արժեքը
Beeline-ը փոփոխել է «ՍուպերՄիքս» և «Ռեմիքս›› սակագնային պլաններից դեպի «Սմարթ» կանխավճարային սակագնային պլաններ անցում կատարելու արժեքը։ Այժմ այն կազմում է 200 դրամ՝ 1000 դրամի փոխարեն։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Սմարթ» սակագնային փաթեթներից մեկին անցնելու համար հարկավոր է հավաքել հետևյալ հրահանքները․
- *505#, այնուհետ *515# («Սմարթ 1500»),
- *605#, այնուհետ *615# («Սմարթ 2500»),
- *705#, այնուհետ *715# («Սմարթ 3500»),
- *805#, այնուհետ *815# («Սմարթ 5500»),
- *905#, այնուհետ *915# («Սմարթ 7500»),
- *405#, այնուհետ *415# («Սմարթ 990 Մարզային»),
- *305#, այնուհետ *315# («Սմարթ 1500 Մարզային»)։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում: