Թուրքիայում 27 մարդու բանտ են ուղարկել՝ Գյուլենի հետ կապերի համար
Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան նահանգների դատարաններն ազատազրկման են դատապարտել 27 մարդու՝ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը։
Ազատազրկվածների թվում են երկու իրավաբան։ Նրանց դատապարտել են համապատասխանաբար 10 և 12 տարվա ազատազրկման։ Ադանա նահանգի նախկին ոստիկանապետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, ևս յոթ մարդ երեքից ինը տարվա ազատազրկամն է դատապարտվել։
Եվս 15 հոգի բանտում կանցկացնեն մեկից ինը տարի։ Երկու մեղադրյալներ ազատազարկման են ենթարկվել վեցից ինը տարի պատժաչափով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան