Ռիչարդ Միլզ. Անհամբեր սպասում եմ, թե ապագայում մենք ուր պիտի հասնենք միասին
«Հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա»: Նոր տարուն ընդառաջ ամփոփելով հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:
Տեսանյութում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան աշխատակիցներն ամփոփում են վերջին 25 տարիների ձեռքբերումներն ու հայերենով իրենց տոնական մաղթանքը հղում Հայաստանի ժողովրդին:
«Վերջին 25 տարիների ընթացքում մենք տրամադրել ենք ավելի քան մեկ մլրդ ԱՄՆ դոլար աջակցություն էներգետիկ և սոցիալական ոլորտների բարեփոխումների, բիզնես միջավայրի զարգացման, անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական ակտիվության խթանման համար»,-նշում են նրանք:
Դեսպանատան տնտեսական ու կոմերցիոն հարցերով պատասխանատու Ռաֆայել Սամբուն նշում է, որ վերջին երկու տարիներին դեսպանատունն օգնել է ապահովել 600 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում աշխատատեղեր են ստեղծվել:
«Հիմնվելով հայ-ամերիկյան 25-ամյա բարեկամության վրա՝ ես անհամբեր սպասում եմ, թե ապագայում մենք ուր պիտի հասնենք միասին»,-նշում է դեսպան Միլզը:
Լրահոս
Տեսանյութեր
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան