Bild. Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ «Բորուսիա»
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քննարկում է «Բորուսիա» վերադառնալու և այն կարիերայի վերսկսման հարցը։ Bild-ին հղում անելով՝ այս մասին գրում է eurosport-ը։
Ֆուտբոլիստը Դորտմունդում անցկացրել է երեք հաջող մրցաշրջան և 2016 թվակաին դարձել Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը 2013 թվականին տեղափոխվել է «Բորուսիա» `27,5 մլն եվրոյով, իսկ երեք տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 42 մլն եվրոյով: Նրա պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը: Հայաստանի կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական թեկնածուներից մեկն իտալական «Ինտերն» է:
Pro und Contra - Holt Dortmund Mkhitaryan zurück? https://t.co/z2jOn6hUpc #BVB
— BILD BVB (@BILD_bvb) December 21, 2017
Հարակից հրապարակումներ`
- «Ինտերը» սկսել է բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի հետ
- Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում մեկնել է Բրիսթոլ
- Հենրիխ Մխիթարյանը 92-րդն է The Guardian-ի վարկածով
- Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի «Ինտեր»
- Մոուրինյո. Մխիթարյանն անհետանում էր դաշտում
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան