Հնդկաստանում կարգելեն ամուսնալուծվել Whats App-ի և Skype-ի միջոցով
Հնդկաստանի կառավարությունը խորհրդարան օրինագիծ է ուղարկել, որը մահմեդականներին արգելում է կանանցից ամուսանլուծվել առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Համաձայն ավանդույթի՝ կնոջից բաժանվելու համար մահմեդականը պետք է երեք անգամ ասի «թալաք» բառը, որը թարգմանաբար նշանակում է «ամուսնալուծություն»։ Ամուսնալուծվել արգելված է նաև Whats App-ի կամ Skype-ի միջոցով։
Հնդիկ մահմեդական կանայք բողոքել են, որ նման ավանդույթը խախտում է իրենց իրավունքները և թողնում առանց գոյության միջոցների։ Նրանք հայց են ներկայացրել դատարան՝ խնդրելով ապօրինի ճանաչել ամուսնալուծությունները, եթե դրանք պաշտոնապես ձևակերպված չեն։
Եթե արգելքն ուժի մեջ մտնի, դրա խախտումը կպատժվի երեք տարվա ազատազրկմամբ։