
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող համաձայնագրին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Շրջանակային այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում: «Համաձայնագրի դրույթներում նկատի են առնվում ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորությունները»,- նշեց նախարարը:
Նրա խոսքերով՝ Համաձայնագիրը կանոնակարգում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, կարևորվում ու խրախուսվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը: