Թուրքիան քաղաքական շանտաժի է դիմում. Ռուբեն Սաֆրաստյան
Կարծիքները, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրությունը ինչ-որ պահի կարող է փոխվել, լուրջ հիմքեր ունեն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ իր տեսակետը բացատրելով հանգամանքով, որ բացի ռազմական բաղադրիչից՝ այդ գործարքը նաև քաղաքական շանտաժի բաղադրիչ է պարունակում։
«Թուրքիան, Ռուսաստանից զենք գնելով, առաջին հերթին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին է ցանկանում ցույց տալ, որ ինքը կարող է այլընտրանք ունենալ։ Դրանով իսկ նա մեկ անգամ ևս ընդգծում է, որ եթե Արևմուտքը հրաժարվեց իրեն նմանատիպ զենք տրամադրել, ապա կարող է այլընտրանք գտնել, Արևմուտքից անկախ գործել։ Եթե Թուրքիայի այս ձգտումը հանգեցնի նրան, որ որոշակի մեսիջներ ստանա ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից, զենքի վաճառքի գործարքը կարող է չկայանալ»,- ասաց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, С-400 զենիթահրթիռային համակարգերը սովորական զինատեսակ չեն, ոպեսզիր գնման գործընթացը կնքելով՝ գործն ավարտված համարվի։ Դրանց ձեռքբերումը ենթադրում է հատուկ մասնագետների կողմից սպասարկում, ինչն էլ պետք է ապահովի ռուսական կողմը։
«Կարծում եմ՝ Թուրքիան կարող է այդքան հեռու չգնալ։ Ավելի շուտ սա նրա կողմից ցուցադրական քայլ է, որ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից բացի այլ գործընկերներ էլ կարող է գտնել։ Ամեն դեպքում զենքի առաքմանը դեռ 2 տարի կա, և այդ ընթացքում շատ բան կարող է փոփոխվել»,- ընդգծեց մեր զրւցակիցը։
Հարցին՝ ՆԱՏՕ-ն այդքան միամի՞տ է, որ տրվի Թուրքայի պարզունակ շանտաժին՝ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց՝ խնդիրը ոչ այնքան միամտության մեջ է , որքան Թուրքիայի աշխարհագրական դիրքի գիտակցման։
«ՆԱՏՕ-ի և Միացյալ նահանգների համար Թուրքիան կարևոր նշանակություն ունի։ Այնպես որ հասկանալով նրա խաղը՝ ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքը կարող են աչք փակել նրա խաղի վրա։ Խաղադրույքներն այստեղ շատ ավելի բարձր են»,- եզրափակեց թուրքագետը։
Հիշեցնենք, որ մեկ անգամ չէ՝ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է ռուս-թուրքական գործարքի հնարավոր չկայացման մասին։ Այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ առևտրային գործարքը կարող է դադարեցվել, եթե ռուսական կողմի հետ զենքի համատեղ արտադրությնա համաձայնություն ձեռք չբերվի։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ռուսական հարաբերությունները մերժվածների ամուսնություն են. Լևոն Շիրինյան
- C-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
- Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400-ների ձեռքբերումը
- Թուրքիան պատրաստ է 2,5 միլիարդ դոլարով C-400-ներ գնել
- Թուրքիայի կոմունիստները դեմ են ՆԱՏՕ-ի տրամադրած զենիթահրթիռային համակարգերին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին