Անհաջող կտրվածքի համար ԱՄՆ-ում վարսավիրին դատել են
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում ոստիկանությունը ձերբակելել է վարսավիրին այն բանի համար, որ վերջինս 22-ամյա տղայի մազերը կտրելիս վնասել է ականջը: Գրում է New York Post-ը:
Տուժողը պատմել է, որ վարսահարդարը խնդրել է աթոռի մեջ հանգիստ նստել, դադարեցնել շարվելը, շրջել գլուխը, ինչից հետո վնասել է ականջը:
Սակայն ամեն ինչ դրանով չի վերջացել, վարսավիրը գլխի մեջտեղում մի շերտը սարել է՝ երկու կողմում թողնելով երկար մազերը: 46-ամյա վարսավիրը պատահածը դժբախտ դեպք է որակում: Նա ճաղերի հետև է ուղարկվել վնաս հասցնելու և խուլիգանության կասկածանքով: