Աջ ղեկով մեքենաների մասին որոշման նախագիծը խմբագրվել և ներկայացվել է համապատասխան գերատեսչությունների քննարկմանը
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը մշակող ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են. «Հաշվի առնելով ներկայացված որոշ կառուցողական առաջարկներ՝ որոշումների նախագծերը համապատասխանաբար խմբագրվել են և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը։
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։
Հարակից հրապարակումներ`
- «Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն
- Աջ ղեկով մեքենա ունեցողները կրկին փողոց են դուրս եկել
- «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանին
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
- Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ ՃՈ-ն առաջարկություններ չի ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին