
Աստղիկ Գևորգյան. Ում համագումարը կընտրի, նրան էլ կշնորհավորեմ
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը մինչ համագումարի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ գնալու է վաստակած հանգստի: 40 տարի շարունակ միությունը ղեկավարած լրագրողը կատակում է՝ Գինեսի գրքում եմ գրանցվելու:
«Ինչ հնարավոր է՝ արել եմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ համագումարում միության նախագահի թեկնածու է առաջադրվելու «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Աստղիկ Գևորգյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ով է առաջադրվելու: «Ում համագումարը կընտրի, նրան էլ կշնորհավորեմ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին