Beeline-ի բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում
Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։
Ընկերությունից մանրամասնում են՝ այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Իրանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Թաիլանդում և այլ երկրներում։ Մինչ այդ 4G ցանցը Beeline-ի բաժանորդներին հասանելի էր Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում։
«Մեր նպատակն է, որպեսզի մեր բաժանորդները միշտ կապի մեջ լինեն իրենց մտերիմների հետ, այդ թվում և ճանապարհորդելիս։ Հենց դրա համար մենք չենք դադարեցնում ռոումինգում ծառայությունների ընդլայնման և զարգացման գործընթացը։ Վստահ ենք, որ 4G կապի հասանելիությունը մեր բաժանորդների հանգիստն ու աշխատանքն արտասահմանում կդարձնի ավելի հարմար և հաճելի», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ի ծառայությույններից առավել ցածր գներով օգտվելու համար հաճախորդները կարող են ակտիվացնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որի շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 ՄԲ-ի՝ 25 դրամ: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործում է ավելի քան 50 երկրներում այդ թվում՝ եվրոպական բոլոր պետություններում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, Թայլանդում, Չինաստանում, Բրազիլիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում և այլն:
«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել՝ հավաքելով *245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ *215# հրահանգի միջոցով:
Ընկերությունը հիշեցնում է, որ Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Իտալիայում Beeline բաժանորդների համար գործում է "Կապի մեջ+" ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#: Ծառայության միացման վճարը կազմում է 290 դրամ:
Ըստ աղբյուրի, Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ
- Beeline-ի «Վստահության րոպեներ» ծառայությունը հասանելի կլինի բացասական հաշվեկշռի դեպքում
- Beeline-ն ամփոփում է տրանսֆորմացիայի արդյունքները
- Beeline-ը գործարկել է առցանց վճարումների pay.beeline.am հարթակը
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվել է ամանորյա մանկական ծրագիր
- Beeline-ն անցկացրեց ամենախոշոր «Հաճախորդի օրը»
- Մեկնարկում է Beeline-ի պրեմիում համարների աճուրդը