Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել գերհզոր տրակտոր
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը: Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն:
«Սա պարզապես նվեր է, պետությունն այս ծրագրի միջոցով մեծ հնարավորություն է ստեղծել մեզ համար»,-նշել է «Նաիրի բերրիություն» ընկերության սեփականատեր Բաղդասար Մեսրոպյանը` ընդգծելով, որ այս մեքենայի օգնությամբ կարող է հասնել առավել բարձր արդյունքների:
«2016-2015 թվականների համեմատ այս տարի տրակտորների ներկրումը համապատասխանաբար 2,5 և 3,5 անգամ ավելացել է հենց այս ծրագրի շրջանակում: Կարծում ենք, որ 2018-ին ավելի շատ տեխնիկա կներկրվի և կթարմացվի պարկը»,-նշել է փոխնախարար Մակարյանը:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 148 միավոր տեխնիկա
- Լիզինգի ծրագրի շրջանակում Գեղարքունիքում տրամադրվել է 21 միավոր գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
- Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 105 գյուղտեխնիկա
- Բելառուսական գյուղտեխնիկան «ադապտացնել» Հայաստանի պայմաններին
- Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա
- «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին
- ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
- Նոր գյուղտեխնիկա՝ Գնիշիկ համայնքին
- ԳՆ. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 57 միավոր գյուղտեխնիկա