Հաստատվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականից և բացի ԵԽ երկու անդամներից՝ բոլոր երկրները ստորագրել են այն: «Մանրամասն չեմ ուզում խոսելքանի որ որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի շուրջ: Սկզբունքորեն բուն դրույթներն այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից», - ընդգծեց նախարարը:
Նա նաև նշեց, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանն առաջարկում է վերապահում կատարել ու մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու. «Դա պայմանավորված է մեր երկրի իրավական համակարգի առանձնահատկություններով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան