Ժուռնալիստների միության համագումարն ընթանում է բավականին լարված մթնոլորտում
Գրողներիի միությունում Ժուռնալիստների միության համագումարն անցնում է բավականին լարված մթնոլորտում:
Միության անդամներից ոմանք՝ մասնավորապես Լավրենտի Միրզոյանը հայտարարեց, որ համագումարն անցկացվում է անօրինական կերպով, քանի որ միության անդամներից ոչ ոք պատշաճ կերպով տեղեկացված չի եղել միջոցառման մասին:
«Համագումարը բացելու համար պետք է նախագահություն և քարտուղարություն ընտրվեր: Քանի որ օրենքը խախտել ենք, կարծում եմ՝ պետք է ստեղծվի համագումար նախապատրաստող հանձնաժողով, տրվի ժամանակ, որ մեկ-երկու ամսվա ընթացքում այդ հանձնաժողովը նախապատրաստի միության հերթական՝ 12-րդ համագումարը: Շնորհակալ ենք, որ Աստղիկ Գևորգյանը քառասուն տարի ղեկավարել է Ժուռնալիստների միությունը: Ինչ հնարավորություն ունեցել է, արել է, այժմ պետք է հարգենք հանգստի նրա իրավունքը»,- ասաց նա:
Լավրենտի Միրզոյանը նշեց՝ հավաքվածներից ոչ ոքի նախապես օրակարգ չի բաժանվել, ոչ ոք չի իմացել՝ ինչ ընթացակարգով պետք է համագումարն ընթանա: «Որպեսի համագումարն օրինական լինի, մենք պետք է պաշտպամնենք մեր իրավունքները»,- ասաց նա:
Դահլիճից միության մի քանի անդամներ՝ մասնավորապես նախկին լրագրող, այժմ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ հակասությունները պետք է մի կողմ դնել ու համագումարն անցկացնել հենց այսօր:
«Արդեն 40 տարի է՝ միությունը թաղված է յոթ շերտ հողի տակ և նույնիսկ արտաշիրիմումը վիճակը չի փրկի»,-ասաց միության անդամներից Հակոբ Մարտունին:
Թեժ բանավեճը միության անդամների միջև այս պահին էլ շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում