Համապատասխան պատժամիջոցներ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար
Հավանություն է տրվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը: ՀՀ բնակավայրերում աղբահանության վճարների վերլուծությունների արդյունքներով առաջարկվում է սահմանել նաև աղբահանության դրույքաչափի նվազագույն շեմը, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում:
Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու և այլ դեպքերի համար: