Սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի գնահատման միջոցով
ՀՀ պետբյուջեից համայնքներին տրվող սուբվենցիաների բարձրացման, ընթացակարգերի հստակեցման, տեղական բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման, ծրագրային բյուջետավորման սկզբունքներին համապատասխան պլանավորման հրամայականներով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Մասնավորապես, սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի գնահատման միջոցով՝ բարձրացնելով պետական և տեղական բյուջեների ծախսերի արդյունավետությունը: Կսահմանվեն նաև արդյունքային վերահսկողության ցուցանիշներ յուրաքանչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը կդառնա ավելի թափանցիկ և վերահսկելի:
Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Վերջերս մարզպետների հետ հանդիպման ժամանակ մենք շատ հստակ ձևակերպել ենք, թե սեփական եկամուտներն ինչքանով պետք է աճեն, ձևակերպել ենք, որ սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսածածկվող: Մենք սուբսիդավորում էինք համայնքների բյուջեների երկու երրորդից ավելին ու նաև կային ֆինանսական կարգապահության հետ կապված այլ խնդիրներ: Այս պարագայում մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքն իր սեփական միջոցներից ու այն սուբսիդավորումից, որը մենք համահարթեցման ենք տալիս իրեն, կապիտալ, ֆունդամենտալ ծախսեր անի համայնքում և գնա բյուջետային ծրագրով, ապա մենք համայնքին լրացուցիչ գումար ենք տալու»:
Վարչապետի խոսքով՝ այդ քայլով կառավարությունը 2018 թ. կարող է լուրջ արդյունքներ ստանալ, և այս առումով ակնկալվում է արմատական փոփոխություն և ակտիվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան