Արա Բաբլոյան. Երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը այսօր` Ամանորին ընդառաջ, այցելել են Գեղարքունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամաս և կայազորային զինվորական հոսպիտալ: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
ՊՆ N զորամասում խորհրդարանի ղեկավարը, Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորելով զինվորներին, շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը:
Արա Բաբլոյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:
Զինվորական հոսպիտալ այցի շրջանակում Արա Բաբլոյանը շրջել է տարածքով, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առողջական վիճակով: Հոսպիտալի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Խաչատրյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հոսպիտալի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:
Զինծառայողները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում