Սուրենյան. Մինչև հունվարի 10-ը անոմալ բարձր ջերմաստիճանը պահպանվելու է
«Մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանք հանրապետության տարածք այս պահի դրությամբ չի կանխատեսվում: Այսինքն, մինչ այդ այս բարձր, անոմալ ջերմաստիճանը հանրապետության տարածքում պահպանվելու է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, կենտրոնի մասնագետների կանախտեսումներով կլինի տաք հունվար, նորմայից 3-4 աստիճան դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայից ավելի:
«Բայց ողջ ամսվա ընթացքում գերակշռող են լինելու տաք օրերը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: