«Երկիր Ծիրանին» այն ռեսուրսը չունի, որ կարողանա հեղափոխություն անել. քաղտեխնոլոգ
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այն քաղաքական ուժը չէ և այն ռեսուրսը չունի, որ կարողանա Հայաստանում ներքաղաքական ընդվզում առաջացնել, առավել ևս՝ հեղափոխություն անել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ «Երկիր Ծիրանին» հունվարի երկրորդ կեսից համազգային ընդվզում է նախապատրաստում։
«Քաղաքական այդ ուժը կարող է իր PR-ով զբաղվել, բայց նրա որևէ կոչ կամ կոչի արդյունք չպետք է լուրջ ընդունել։ Դա բացառված է՝ որքան էլ «Երկիր Ծիրանին» փողոց դուրս գա, կոչեր անի կամ թռուցիկներ բաժանի։ Հասարակության շրջանում այս պահին պայքարելու պոտենցիալ չկա։ Հասարակությունը պայքարելու ավելի արդյունավետ ձև է գտել՝ արտագաղթում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանի խոսքով, համազգային ընդվզման կոչեր անելով՝ «Երկիր Ծիրանին» ձգտում է մնալ մամուլի ու հասարակության ուշադրության կենտրոնում։
«Դա ընդունված ձև է, փոքր կուսակցությունները միշտ էլ այդպես են անում, որպեսզի իրենց չմոռանան։ Նրանք չեն կարողանում աչքի ընկնել ոչ կուսակցաշինական գործունեությամբ, ոչ էլ այլ բնագավառում։ Դրա համար էլ ընտրում են PR տեխնոլոգիաները։ Մյուս կողմից, PR-ը պետք է կատարած աշխատանքի արտացոլանք լինի, իսկ «Երկիր Ծիրանիի» արածը գործունեություն չէ, դրանք ընդամնեը կոչեր են։
Իհարկե, սա էլ է գործունեություն, սակայն շատ թույլ։ Կուսակցական լուրջ գործունեությունը պետք է լինի տարբեր՝ օրենսդրական, կուսակցաշինական ոլորտներում»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հասարակության շատ անդամներ նույնիսկ չեն լսել «Երկիր Ծիրանիի» անունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան