ՔԿՎ. Բիլյանի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում»
«Զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանն ունի առողջական խնդիրներ և պատշաճ բուժօգնություն չի ստանում, իրականությանը չի համապատասխանում»,-հայտնում են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 21-ին Քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի զննությամբ Ա. Բիլյանի մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում», և նշանակվել է դեղորայքային բուժում` «Նովոպասիտ» դեղամիջոցը: Լրացուցիչ հետազոտությունների, ինչպես նաև ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել:
Կալանավարված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաև իր փաստաբանին բացատրվել է, որ Ա. Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ. Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին չեն մեկուսացրել
- ՊՊԾ գնդում վիրավորված և հետո մահացած ոստիկանի դեպքով մեղադրանքն առաջադրվել է Բիլյանին
- Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը առանց հիմքերի էր. ՔԿ
- «Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանը դիպուկահարի կրակոցի արդյունքում վայր է ընկել պատնեշից. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին