Գրական հանդիպում՝ ՆԱՄ-ում
Հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Օսիպ Մանդելշտամը և արդի հայ պոեզիան» խորագիրը կրող գրական հանդիպումը:
Կենտրոնի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, միջոցառման շրջանակում կներկայացվեն Օսիպ Մանդելշտամի նշանակությունը և դերը հայ գրականության մեջ և այն, թե ինչպես են շարունակում արդի հայ գրողները մեծ դասականի ավանդույթները:
Միջոցառումն իրականացվում է Համահայկական գրողների միության գրականագետների նախաձեռնությամբ ( նախագահ` Աբգար Ափինյան):
Աբգար Ափինյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 5-ին Վանաձորում: 2016թ.-ից հանդիսանում է Համահայկական գրողների միության նախագահ:
Եղել է Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար (1996-2001), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետ և Գարեգին Ա վեհափառ հայրապետի քարտուղար (1994-1996):
Մուտքն ազատ է:
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի մարդն այսօր աննպաստ վիճակում է. Աբգար Ափինյան
- Առ այսօր մենք չենք կարող հպարտանալ մեր կազմակերպված աշխատանքով. Աբգար Ափինյան (տեսանյութ)
- Աբգար Ափինյան. Ունենալով մեծ արժեքներ, մենք չենք կարողանում կյանք ապահովել դրանց համար