Փոխնախարարը մեղվաբույծներին հորդորում է ուշադիր լինել
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, տաք եղանակով պայմանավորված, հորդորում է մեղբվաբույծներին ուշադիր լինել մեղվանոցների նկատմամբ:
«Հիմնականում պետք է հետևեն կուտակված պաշարներին, քանի որ եղանակի տաքացման պայմաններում նրանք սկսում են ակտիվանալ, սպառել կուտակած պաշարը»,-ասաց նա:
Լրագրողների հետ հանդիպմանը փոխնախարարը նշեց, որ այս պահին բարձր ջերմաստիճանը մինչ այս պահը որևէ բացասական հետևանք չի թողել: Նա հույս ունի, որ տաք օրերին կհաջորդեն տեղումներ ձյան տեսքով:
«Այլ խնդիր է, որ չունենանք ձյան տեղումներ ու տաք օրերին հաջորդեն տաք օրերը: Բայց լինենք լավատես, ընդունենք, որ բնությունն այս անգամ մեզ տհաճ անակնկալներ չի պարգևի»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին