Գերմանիայում կանանց համար «հատուկ անվտանգության գոտիներ» են ստեղծվել
Բեռլինում Նոր տարվա միջոցառումների կազմակերպիչները կստեղծեն «հատուկ անվտանգության գոտի՝ կանանց համար», որպեսզի նրանց պաշտպանեն ներգաղթյալների սեռական ոտնձգություններից: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Տեղական իշխանությունները որոշել են նման միջոցների դիմել այն բանից հետո, երբ երկու տարի առաջ գերմանական մի շարք քաղաքներում կանայք տեղեկացրին ամանորի գիշերը ներգաղթյալների՝ իրենց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին:
Ընդ որում՝ զանգվածային միջոցառումների ժամանակ հատուկ գոտիների ստեղծման գաղափարը ոչ բոլորին է դուր եկել: Շատերը դա համարեցին խտրականություն:
Քյոլնում 2016 թ. հունվարի 1-ի գիշերը 1,5 միլիոն գերմանացի կանայք սեռական ոտնձգության են ենթարկվել, նրանք պնդել են, որ իրենց նեղացնողները Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթածներն են:
Կանանց վրա կոլեկտիվ հարձակումների դեպքեր գրանցել են նաև հետագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում