Հայ մշակույթի նկատմամբ ադրբեջանական վանդալիզմը՝ «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գրքում
«Իրանի Սալմաստ քաղաքում այսօր հազիվ հինգ-վեց հայ է ապրում, իսկ ահա նահանգի գյուղերն այլևս հայաթափ են: Սալմաստ քաղաքում հայկական դպրոցը գոյատևել է մինչև 1970 թվականը»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա ներկայացրեց հայկական պատմական գավառներին նվիրված, վերջերս տպագրված գրքաշարի երկու հատորները, որոնցից առաջինը վերագրված է որպես «Հայոց ձոր»՝ նվիրված Վասպուրական նահանգի համանուն գավառին, երկրորդը՝ «Սալմաստ»: Երրորդ հատորը, որը նախատեսված է հրատարակել արդեն հաջորդ տարի, նվիրված է լինելու աշխարհագրորեն Վանա լճի տարածքում գտնվող Արծկե գավառին: նախատեսված է հրատարակել 36 հատոր՝ հայոց այբուբենի տառերի քանակով:
«Մինչ այժմ Սալմաստ գավառին վերաբերող ընդամենը մեկ համառոտ գիրք է լույս տեսել, այն էլ 1906 թվականին՝ Նոր Ջուղայում: 110 տարի է՝ գավառի մասին որևէ աշխատություն չի տպագրվել: Սա առաջինն է այդ մեծ դադարից հետո: Այս հատորում ներկայացված է անգամ Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղի հայկական գերազմանատունը, որտեղ մինչ այժմ պահպանվում է հայ մեծ գրող Րաֆֆու մոր տապանաքարը»,-ասաց հուշարձանագետը:
Սամվել Կարապետյանը ներկայացրեց նաև «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» վերտառությամբ գիրքը, ուր անդրադարձ է կատարվել հայ մշակույթի նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի դրսևորումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին