Ժամանակակից հրատարակիչներից շատերը սեփական դիմագիծ չունեն. Արքմենիկ Նիկողոսյան
Հայաստանի մարզերում ընթերցասերների համար պայմաններ գրեթե չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ մարզերում վիճակը սարսափելի է: «Եթե գլոբալ նայենք՝ յուրաքանչյուր մարզում մեկ նորմալ գրախանութ չկա, կողքից հյութեր են վաճառում, այլ բաներ, որ կարողանան գործն առաջ տանել, գրքերի տեսականի էլ չկա: Գրաբուսի՝ մարզերով պտտվելն այս տարի իրականություն դարձավ, այն ցույց տվեց, որ հետաքրքրություն կա»,- ասաց նա:
Նիկողոսյանի խոսքով՝ եթե պետությունն այդ մասով աջակցի, որ լինեն գրախանութներ կամ գրադարաններ, դրական տեղաշարժեր կունենանք: Գրականագետը հակադարձեց տարածված տեսակետին, թե նոր սերունդն ընթերցասեր չէ, նշեց, որ իր դիտարկմամբ՝ այսօր ընթերցասերների, գրքով հետաքրքրվողների մեծ մասը երիտասարդներ են, 70 տոկոսը՝ 18-ից 30-40 տարեկան մարդիկ են:
Նիկողոսյանը, ով նաև «Անտարես» հրատարակչության խմբագիրն է, նշեց, որ ընթերցասերներին ամենից շատ հետաքրքրում է օտար գրականությունը, մասնավորապես՝ առաջատարն են Պաոլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ն ու «Փոքրիկ իշխան»-ը: «Մեզ հարցնում են՝ ինչու՞ Կոելյո: Մենք հրատարակում ենք նաև ոչ այնքան հայտնի հեղինակների գործեր, սա էլ մեր գործի կողմերից մեկն է՝ ձևավորել ճաշակ, թելադրել այն, բայց նաև՝ հետևել ընթերցողական պահանջմունքին, որ ձևավորվում է գրադարաններում, գրախանութներում»,- ասաց նա:
Նիկողոսյանը տեղեկացրեց, որ այս տարի հրատարակչական գործում շարունակել են տեմպերը, ամեն շաբաթ առնվազն մեկ գիրք են հրատարակել, տարի է եղել՝ հրատարակվել է 160-ից ավելի գիրք, տարի է եղել՝ գերակատարել են: «Մենք միակն ենք, որ ամենից շատ ենք հրապարակում ժամանակակից հայ գրողների գրքերը: Հրատարակում ենք բացառապես մեր միջոցներով ու նախաձեռնությամբ: Այս տարի, թասիբի ընկնելով, այլ հրատարակիչներ էլ են նախաձեռնել ժամանակակից գրողների գրքերի հրատարակում: Ընթերցողների ներգրավման ուղղությամբ էլ ենք քայլեր տանում: Հերթական անգամ փոխվում է հասարակության վերաբերմունքը գրքի հանդեպ: Դեռ ցանկալի վիճակը չէ, բայց դրական տեղաշարժեր կան, նաև միտում կա, որ մարդիկ գրքին միանում են, երբ այն դառնում է համընդհանուր տոն»,- ասաց նա:
Նիկողոսյանի խոսքով՝ Կադաստրում ձևակերպված մոտ երեք հարյուր հրատարակիչներից այս տարի գրքի տոնին մասնակցեցին մի քանիսը, շատերն անգամ դիմագիծ էլ չունեն, եթե գրքերը խառնեն, նրանք չեն էլ կարողանա հասկանալ՝ որ գիրքն ում հրատարակածն է:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 2018-ին «ուտելու» գիրք է հրատարակվելու
- Գրքի երևանյան փառատոնը կփորձի ամրացնել գրող-հրատարակիչ-ընթերցող շղթան
- Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը
- Կվերահրատարակվի Թումանյանի երկերի 10-հատորյակը. Դևրիկյան
- Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում
- Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին
- Հայաստանում չի եղել լավ գրված գիրք, որը ներկայացվի ու չհրատարակվի. Է. Միլիտոնյան
- Ինչ գրքեր են սպասվում «Զանգակ»-ից
- Ինչ գրքեր են սպասվում «Անտարես»-ից և «Էդիթ Պրինտ»-ից
- Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը»՝ նոր հրատարակությամբ
- Գրքի թանկացում, որը բերելու է `«Հայաստանում ո’չ գրախանութ կմնա, ո’չ էլ հրատարակչություն»
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել երկու նոր աշխատությունները
- «Գրահրատարակչության ոլորտում կան մի շարք հարցեր, որտեղ Հայաստանը դեռ կաղում է»
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում