Արագ շախմատի ԱԱ. Էլինա Դանիելյանն ուժեղագույների տասնյակում է
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մեկնարկին մասնակցած 134 շախմատիստները, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչները, խաղացել են 15 տուր:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ կանանց մեկնարկին հայտավորված էր 100 մասնակից, այդ թվում հայաստանցի չորս շախմատիստուհի:
Էլինա Դանիելյան՝ 9.5 միավոր (9-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 (53), Մարիա Գևորգյան՝ 7 (66), Լիլիթ Գալոյան՝ 5,5 (94):
Աշխարհի չեպիոնուհու կոչումը 11,5 միավորով նվաճել է Չինաստանը ներկայացնող Ցզյու Վենցյուն: Երկրորդ հորիզոնականում է նրա հայրենակցուհի Լեյ Տինցզեն՝ 11 միավոր, երրորդում՝ Էլիզաբեթ Պետցը (Գերմանիա)՝ 10,5:
Մեր գրոսմայստերները ցույց են տվել հետևյալ արդյունքները.
Լևոն Արոնյան՝ 9 միավոր (29-րդ տեղ), Հրանտ Մելքումյան՝ 8.5 (42), Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան՝ 8-ական (51 և 56), Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 7-ական (86 և 91):
Հաղթող է դարձել Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Նա վաստակել է 10.5 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին և Յան Նեպոմնյաշչիին:
Դեկտեմբերի 29-ին և 30-ին Էր-Ռիադում կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան