Թունիսում խոզի գրիպը 15 մարդու կյանք է խլել
Թունիսում խոզի գրիպից 15 մարդ է մահացել: «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին է հայտնել երկրի առողջապահության նախարար Իմադ ալ-Համամին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Թունիսում խոզի գրիպի համաճարակը սկսվել էր ձմռան գալու հետ: Շուրջ մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր մահվան հինգ դեպքի մասին:
Նշվում է նաև, որ հիվանդանոց տեխափոխվածների մեջ կա նաև երկու տարեկանից ցածր մեկ երեխա:
H1N1 վիրուսը՝ խոզի գրիպը առաջին անգամ գրանցվել է 2009 թվականին՝ Մեքսիկայում: 2009-2010թվականների բռնկված առաջին համաճարակը աշխարհու մի քանի հազար մարդու կյանք խլեց:
Հարակից հրապարակումներ`
- Խոզի գրիպի նմուշներն ուղարկվել են արտերկիր՝ առավել խորն ուսումնասիրության. ՀԺ
- Խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց
- Ռուսաստանում գրանցվել են խոզի գրիպի առաջին դեպքերը
- Խոզի գրիպի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել
- Հայաստանում հոկտեմբեր ամսից մինչ օրս գրանցվել է խոզի գրիպով վարակման երեք դեպք
- Սահակյան. Խոզի գրիպի դեմ պարտադիր պատվաստման հարց երբևիցե չի քննարկվել
- Իրանում խոզի գրիպից մահացածների թիվն ավելացել է