Աբրահամ Խաշմանյանը` լավագույն մարզիչ, Արտակ Եդիգարյանը` լավագույն ֆուտբոլիստ
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հաղթել է «Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ» անվանակարգում, իսկ թիմի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը` «Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում:
Ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ 50-ամյա մասնագետն անձամբ ստացավ իր մրցանակը, իսկ ներկայումս արտասահմանում իր արձակուրդն անցկացնող Արտակ Եդիգարյանի փոխարեն մրցանակաբաշխությանը ներկա գտնվեց իր ավագ եղբայրը` «Ալաշկերտի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:
Աղբյուրը հիշեցնմում է, որ Աբրահամ Խաշմանյանը, ում գլխավորությամբ «Ալաշկերտը» երկու տարի անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո կրկին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Armenian Football Media Awards-ի վարկածով լավագույն մարզիչ էր ճանաչվել նաև նախորդ տարի:
Արտակ Եդիգարյանը 9 գոլով գլխավորում է ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:
«Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը հավակնում էր նաև «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Խաշմանյան. Մենք դեռ էդ թեմաներով չենք զրուցել
- Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Ալաշկերտից»
- «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
- Արտակ Եդիգարյան. «Վերջին տարիներին Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է դարձել»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները