Հադրութում զինծառայողների շենքի բնակարանամուտն են տոնել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր և մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ ևս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Հարակից հրապարակումներ`
- Հադրութի ևս երեք գյուղում համայնքային կենտրոններ են կառուցվում
- Քննարկել են Հադրութի սոցիալ-տնտեսական իրավիճակը
- Հադրութում նորակառույց առանձնատների բնակարանամուտ են տոնել
- Մեխակավանից է սկսվում մեր Հայրենիքի խաղաղությունը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին