Դպրոցական դասագրքերի վերաբերյալ ՄԻՊ դիմումը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 20-ին
ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը կքննի 2018 թ. մարտի 20-ին:
Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այս տարվա նոյեմբերի 3-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:
Մասնավորապես, «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան